Քաղաքական

30.03.2021 17:54


Ընդհանրապես կարևոր չէ դատախազները եկել էին, թե ոչ, դատավորը պարտավոր էր գործը կարճել. Կիմ Բալայան

Ընդհանրապես կարևոր չէ դատախազները եկել էին, թե ոչ, դատավորը պարտավոր էր գործը կարճել. Կիմ Բալայան

Ապօրինությունը ապօրինության հետևից, կարևոր չէ դատախազության գալ-չգալը, եթե գային էլ, պետք է իրենք միջնորդեին այս հոդվածով քրեական գործը կարճել, քանի որ նման հոդված այլևս չկա, և հետո ասել, որ խնդրել են, միջնորդել են, որ ծանոթանան, դա ուղղակի ծիծաղելի է: Այս մասին yerevan.today-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը՝ անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի այսօրվա կայացրած որոշմանը:

«Միանշանակ է, որ դատավորը ճնշումների տակ է, թե ինչպես է հաջողվել ճնշել, ենթադրություններ կարելի է անել, բայց մինչև ամսի 2-ը ստացվում է, որ մարդկանց ապօրինի հետապնդում է հայտարարված գոյություն չունեցող հոդվածով, առհասարակ այս գործը ոտքից գլուխ ապօրինության գագաթնակետ է, նախ որովհետև Ռոբերտ Քոչարյանը օժտված է անձեռնմխելիությամբ: Վաղ թե ուշ, այն մարդիկ, որոնք այս հետապնդումը սկսել են, օրենքի առաջ պատասպան են տալու, արդարությունը կարող է հիվանանալ, բայց երբեք չի մահանում: Նման դեպք չեմ հիշում , որ ՍԴ որոշումը չկատարվի»,-ասաց Բալայանը:

Հիշեցնենք, որ Մարտի 30-ին ՍԴ որոշումից հետո կայացավ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը, որի ընթացքում դատավորը պետք է կարճեր քրեական գործը, քանի որ ՍԴ-ն 300.1 հոդվածը համարել է սահմանադրությանը հակասող: Մինչդեռ դատավորը հետաձգեց դատական նիստը, քանի որ դատախազները չեին ներկայացել նիստին, գրավոր միջնորդուոթյուն էին ներկայացրել:

Այս խորագրի վերջին նյութերը