Որ օրը Ռուսական բանակն իր զորքը քաշի՝ Հայաստանը դառնալու է Թուրքիայի վիլայեթ. Վահան Բաբայան (տեսանյութ)
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին զուգընթաց, մեր երկրի ղեկավարությունը 2.5 տարի վարում էր պարտվողական և խաղաղասիրական քարոզ, ինչը և հանգեցրեց 44 օրյա պատերազմի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռեֆորմիստների կուսակցույան նախագահ Վահան Բաբայանը։
Նա նշեց այդքանից հետո ԱԽՔ-ի հայտարարությունների վրա զարմանալ պետք չէ:
Անդրադառնալով տարածաշրջանում շտկումներ մտցնելու վերաբերյալ հայտարարությանը՝ Վահան Բաբայանը նկատեց, որ այդ շտկումները հայկական կողմը չպետք է աներ, այլ այն պետք է անեին հայկական քաղաքակրթության դեմ դեռևս 1915 թվականին ոտնձգություններ կատարածները:
«Չեն կարող մեզ կոտորել, սպանել, բայց մենք ասենք՝ եկեք ընկերություն անենք, չեն կարող մեզ փորձել վերացնել որպես ազգ, բայց մենք խոսենք շտկումներից, սա դավաճանություն է և այն չի կարելի հանդուրժել»,-հայտարարեց ռեֆորմիստական կուսակցության նախագահը:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։