Մեկնաբանություն

30.03.2021 17:10


նիկոլ փաշինի ընդգծված թուրքական ուղեգիծը

նիկոլ փաշինի ընդգծված թուրքական ուղեգիծը

Հայկականության տեսանկյունից, ի դեպ, արդեն գրեթե երեք տարի, Հայաստանում հաստատված է օտար տարրի իշխանություն: Ավելին, այդ օտար տարրը` ի դեմս նիկոլ փաշինի և նրա «գելխեղդների» կամ ավելի շուտ՝ «կարաբաշների», գործում է Հայաստանի պետական ու հայության ազգային շահերին առավելագույն վնասներ պատճառելու ծրագրով ու, որ ամենից վատն է՝ արդեն իսկ ահռելի ու նաև անդառնալի կորուստներ պատճառել է: Ակնհայտ է, որ այդ «օտար տարրի» շտրիխ-կոդը 869 է, այսինքն՝ այն թուրքական արտադրության է:

Ոմանց թվում է, որ եթե ասում ենք՝ «թրքահպատակ նիկոլ փաշին», «թրքահպատակ ոստիկանություն», «թրքահպատակ կառավարություն», «թրքահպատակ իշխանություն», ապա փորձում ենք վիրավորել կամ վիրավորում ենք: Անշուշտ, այդ ենթատեքստը կարող է լինել, բայց ցավն այն է, որ նշված բնորոշումները ոչ թե կամ ոչ այնքան վիրավորանք են, որքան՝ աղետային իրողության արձանագրում:

Ավելին, այդ իրողությունը արդեն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Է՛լ ավելին, նիկոլ փաշինն ու նրա թրքահպատակ, թրքաբարո «կարաբաշները» այլևս չեն թաքցնում իրենց թուրքական ուղեգիծը:

Հարցն այն չէ միայն, որ մեկին՝ մեկ համընկել են թուրքական հակահայ ու ցեղասպան իշխանության (էրդողանի) և նիկոլ փաշինի հակահայ և հայասպան իշխանության դիրքորոշումները, գնահատականները, ընդհանուր առմամբ՝ շահերը: Հարցն արդեն այն է, որ թուրքական հեռուստաընկերության ֆիլիալի վերածված «Հ1»-ը, չհաշված մյուս սորոսաթուրքական հայախոս «ալիքները», վերածվել է «հայ-թուրքական հաշտության» ագրեսիվ քարոզչամիջոցի: Ակնհայտ է, որ նիկոլ փաշինն ու նրա մանկլավիկները հող են նախապատրաստում Հայոց ցեղասպանությունն ուրանալու, իրենց պատկերացրած «հայ-թուրքական հարաբերությունների» այդ խոչընդոտը ասպարեզից հանելու համար:

Ավելին, հարցն արդեն այն է, որ նիկոլ փաշինն ինքը՝ անձամբ, ամենակատաղի քարոզարշավն է իրականացնում, որի անկյունաքարային պնդումները ոչ այլ ինչ են, եթե ոչ առնվազն Հայաստանում մնացած հայությանը թուրքի ու Թուրքիայի առաջ կզացնելու բացահայտ ու ծրագրային կոդեր:

Ապակոդավորենք դրա ասածները:

Առաջին, նա մի տխմարագույն «բանաձև» է սկսել կրկնել՝ «թշնամության վերաբերյալ»: Թերևս արժե այն մեջբերել (բնականաբար, նախապես հայցելով մեր հայ ընթերցողների ներողամտությունը). «Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, այնքան մենք ընկալում ենք որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, այնքան մեզ ընկալում են որպես թշնամի: Նույնիսկ շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսն սկսվել է»,-ասում է նիկոլ փաշինը:

Ինչ է սա ուզում ասել, ինչ «մեսսիջ» է հղում: Նախ, «քանի մեզ ընկալում են թշնամի, մենք ընկալում ենք...» տավտոլոգիական ձևակերպմամբ նիկոլ փաշինը հավասարության նշան է դնում Հայոց ցեղասպանության ոճիրն իրականացրած, հայերիս հայրենազրկած, մեր Հայրենիքի մոտ 90 տոկոսը զավթած, մեր պատմամշակութային բազմահազարամյա ժառանգության հուշարձանները ոչնչացրած, իսկ առանձին դեպքերում «իրենով արած» մարդակեր Թուրքիայի, այն է՝ ոճրագործի և ցեղասպանության ենթարկված հայերի (նաև՝ պոնտացի հույների, ասորիների, եզդիների), այն է՝ ոճրագործի զոհերի միջև: Կարճ ասած՝ նիկոլ փաշինը ու տխմարաբար նրա այս արտահայտությանը ծափահարողները հավասարության նշան են դնում ոճրագործի և զոհի միջև: Ավելին, այս «կոդային» արտահայտությամբ դրվում է Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերին ուրանալու, նրանց հիշատակը պղծելու հիմքը:

Ճիշտ այնպես, ինչպես «Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին և Ադրբեջանի ժողովրդին» նիկոլական մեկ այլ բանաձևով դրվեց Արցախը թուրքին հանձնելու դավաճանական ծրագրի իրագործման հիմքը:

Երկրո՛րդը: Ի՞նչ ասել է, թե դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որտեղից այդ թշնամանքն սկսվել է: Այսի՞նքն:

Անունով ու անձնագրով հայ նշվողը, հայկական դպրոցում սովորածը, իբր լրագրող-բանասերի կրթություն ստացածը, հայագիր թերթ խմբագրածը, ավելին՝ Հայաստանի ղեկավարի կարգավիճակ ունեցողը չգիտե՞, թե որտեղից կամ ինչո՞ւ է սկսվել Թուրքիայի թշնամությունը հայության նկատմամբ, որոնք են դրա արմատները, և իրարահաջորդ թուրքական պետությունները ինչ աղետ են բերել հայությանը, ինչպես նաև՝ Օսմանյան Թուրքիայի տարածքում ապրող մյուս բնիկ, ոչ մահմեդական ժողովուրդներին՝ հույներին, ասորիներին, եզդիներին, իսկ վերջին տասնամյակներում էլ արդեն՝ քրդերին:

Թուրքիային թշնամի ընկալելու մեկնարկային կետն այն է, երբ թյուրքական վաչկատուն հորդաները զավթեցին Հայքը, Հայկական լեռնաշխարհը, երբ սկսեցին կոտորել հայությանը, պղծել ու քանդել եկեղեցիները, բռնի ուծացնել, հավատափոխ անել, ոչնչացնել... Հակամարդկային երևույթներ, որ խտացված իրենց բարձրակետին հասան 1895-96թթ. եղեռնի, իսկ 20 տարի դրանից անց, ավելի հղկված ու չարամտորեն ծրագրված եղանակներով ու ավելի մեծ մասշտաբներով դրսևորվեցին 1915-23 թվականներին թուրքական պետության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության ժամանակ:

Հիմա, երբ նիկոլ փաշինն ասում է, թե դժվար է գտնել ինչ-որ մեկնարկային կետ, որտեղից սկիզբ է առել թշնամությունը, ոչ թե ի ցույց է դնում պատմության իր չիմացությունը (լավ կամ գոնե բավարար չափով գիտե, անհոգ եղեք), այլ առաջ է տանում թուրքական ցեղասպան իշխանության պաշտոնական թեզը, այն է՝ պատմության ռևիզիա կատարելու մշտական մղումը: Հանրահայտ է, որ Հայաստանի հետ հարաբերությունների հիմնական նախապայմաններից մեկը թուրքական ցեղասպան ու հայատյաց պետությունը մշտապես համարել է այսպես կոչված՝ «պատմաբանների հանձնաժողով ստեղծելը»: Այսինքն՝ իբր անհայտ է կամ պարզ չէ, թե ինչ է եղել, մի հատ պետք է քննել, պարզել, որովհետև թուրքական պաշտոնական «պատմագիտությունը» խարսխված է Հայոց ցեղասպանությունը արդարացնելու, իրենց կատարած ոճիրը որպես հայերի ագրեսիայի դեմ պատասխան ռեակցիա ներկայացնելու, նմանօրինակ այլ սնանկ և հանցավոր թեզերի վրա:

Հիմա նիկոլ փաշինը իր թուրքական տերերի գիծն է առաջ տանում:

Եթե շատ եք ուզում, աջակցեք նիկոլ փաշինին, դրանից առաջ գնացեք ու պաշտոնապես գրվեք՝ թո՛ւրք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը