Հանքարդյունաբերական գործարանի ավազի բունկերից դուրս է բերվել 22-ամյա երիտասարդի դի
Այսօր՝ մարտի 30-ին, դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Տանձուտ գյուղի ավազահանք, որտեղ բունկերում հայտնաբերել է տղամարդու դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանների կանչով ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները նշված վայրում գործող «Տնաշին Աշոտ» ՍՊԸ-ին պատկանող հանքարդյունաբերական գործարանի ավազահանքում գտնվող ավազի բունկերի միջից դուրս են բերել Նոր Արմավիր գյուղի բնակիչ՝ 22-ամյա Ժորա Մարկոսյանի դին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Մահացածը 1 օր առաջ էր ընդունվել նշված նշված ավազահանքում աշխատանքի։