Լրահոս

30.03.2021 11:21


29 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 750 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

29 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 750 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մարտի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 750 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 191 491-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4387-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 509 է, ընդհանուր առողջացածներինը՝ 172 605, փաստացի բուժվողներինը՝ 14 499: Մեկ օրում արվել է 4728 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 847 475 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը