Մեկնաբանություն

30.03.2021 00:33


Նիկոլն արձանագրում է Հայաստանի չգոյությունը և մատնում սեփական վախերը

Նիկոլն արձանագրում է Հայաստանի չգոյությունը և մատնում սեփական վախերը

Նիկոլ Փաշինյանն իր համար նոր կերպար է գտել։ Գելխեղդի։

Գելխեղդ դառնալը Նիկոլի ենթագիտակցական մղումն է։ Ինքը գիտի, որ տեսակով վախկոտ տուզիկ է։

Նիկոլը մարդու վախկոտ տեսակն է։ Նա վախից է բարձր ձայնով վնգստում ու գոռում։ Գելխեղդի կերպարը ինքզինքը «դուխ» տալու նպատակով է։

Նիկոլը գիտի նաև, որ իրեն ծափահարող ամբոխը ոչխարի հոտից չի տարբերվում։ Գիտի, բայց քծնում է հոտին։ Վերջինս ծափ է տալիս ականջներով ու հաճույքով մորթվում պահապան–գելխեղդի մորթու տակ թաքնված ու շներով շրջապատված չոբանից։

Նիկոլն ընկել է դռնեդուռ, որ փրկի իր կաշին։

Ուշագրավն այն է, որ նա չի էլ թաքցնում, որ զարմացած է մեր ժողովրդի վրա, քաղաքական ուժերի 17–ի ձևաչափի վրա, ինքն իր վրա։

Նիկոլն անկեղծորեն խոստովանում է, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ այս ամենից հետո մի կրակոց չի հնչել կամ քաղաքական լուրջ ցնցում չի եղել։ Նիկոլը վախենում է կրակոցից ու ցնցումից, քանզի շատ լավ հասկանում է, որ իր արածներն առնվազն կրակոցի են արժանի։ Նիկոլը սա լավ է հասկանում, բայց զարմանում է, որ դեռ ողջ է ու վարչապետի աթոռին։

Նիկոլը «մոռանում» է ասել, որ աշխարհում չի եղել մի պետության ղեկավար, որն այսպիսի խայտառակ կապիտուլյացիայից հետո մնա իշխանության ղեկին։ Նման դեպքերում կա՛մ ինքնասպան են լինում, կա՛մ հրաժարական տալիս, կա՛մ վռնդվում իշխանությունից (սցենարները բազմազան են․ չաուշեսկուականից մինչև էլչիբեյական տարբերակներ)։

Նիկոլը կապիտուլյացիայից 5 ամիս անց դեռ իշխանության ղեկին է ու հավակնում է պահել աթոռը։ Դա նշանակում է, որ Հայաստանը գործնականում դադարել է պետություն լինել։ Դա նաև նշանակում է, որ քաղաքական վերնախավի գրեթե 100 տոկոսը փտած է։

Հայաստանի մարզերում շրջելով՝ Նիկոլն արձանագրում է Հայաստանի չգոյությունը։ Եթե նրան ծափահարող 10 ոչխար էլ կա, ապա դա արդեն վատ է։ Դա մեսիջ է Թուրքիային ու Ադրբեջանին, որ կարող են շարունակել գրոհը։

Քանի՞ օր կամ ժամ իշխանության ղեկին կմնային Ադրբեջանի կամ Թուրքիայի ղեկավարները, եթե կապիտուլյացիայի տանեին իրենց պետությունները։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը