«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մանդատը վայր է դնում․ պաշտոն է ստանալու
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մարտի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
«Արմենպրես»-ի տեղեկություններով` Սուրեն Գրիգորյանի կողմից մանդատը վայր դնելը պայմանավորված է գործադիր մարմնում աշխատանքի անցնելու առաջարկով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մանդատը վայր է դնում․ պաշտոն է ստանալու
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մարտի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: