Պատերազմն ապացուցեց՝ Մինսկի խմբի համանախագահները ձախողել են իրենց աշխատանքը. Արա Այվազյան (տեսանյութ)
Ղարաբաղյան պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր: Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
«Պատերազմը ցույց տվեց, որ Մինսկի խմբի համանախագահները ձախողել են իրենց գործունեությունը: Նրանք կոչված էին և կոչված են ոչ միայն բարենպաստ մթնոլորտ ստեղծել բանակցությունների միջոցով հարցի կարգավորման համար, նրանք նաև պետք է բացառեին ռազմական լուծումները, իսկ սեպտեմբերի 27-ը ապացուցեց՝ իրենք ձախողել են իրենց այդ մանդատի ուղղությունը»,-ասաց Արա Այվազյանը:
Արտաքին գործերի նախարարի խոսքով Հայաստանը շահագրգիռ կողմ է հանդիսանում, որպեսզի բանակցություններն սկսվեն Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
«Հայաստանին պետք է ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կարձանագրի ներկա իրավիճակը, այլ նաև կղեկավարի գործընթացը»,-նշեց ԱԳՆ նախարարը:

Աղբյուրը՝ tert.am