Լրահոս

15.04.2009 18:20


Տիգրան Խզմալյան. «Իշխանությունները մերժում են հասարակական երկխոսությունը»

Տիգրան Խզմալյան. «Իշխանությունները մերժում են հասարակական երկխոսությունը»

«Միացում» ազգային քաղաքական նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանն ասում է, որ հայ-թուրքական սահմանի բացմանը դեմ չեն, պարզապես համոզված են, որ Հայաստանն այսօր պատրաստ չէ դրան։

Այդ հարցը քննարկելու համար, Տ. Խզմալյանի խոսքերով, շուրջ յոթ ամիս «Միացում» ազգային քաղաքական նախաձեռնությունը դիմում է ՀՀ արտգործնախարարություն՝ նախարարի հետ հանդիպման խնդրանքով, սակայն ԱԳՆ-ից առաջարկում են հանդիպել վարչական աշխատակիցներից մեկի հետ։ 

-Մեզ քաղաքական հանդիպում է պետք։ Մերժելով այդ առաջարկը՝ իշխանությունները, ի դեմս ԱԳՆ-ի, մերժում են հասարակական երկխոսությունն այդ կարևորագույն հարցի կապակցությամբ,- ասել է Տ. Խզմալյանը։

Վերոնշյալ մերժման պատճառները պարզելու համար «7 օր»-ը դիմեց ՀՀ ԱԳՆ և Մամուլի և տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանին, ով  մեզ ասաց, որ նման դիմումի մասին տեղյակ չէ, սակայն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պարբերաբար հանդիպում է թե՛ քաղաքացիների և թե՛ հ/կ ներկայացուցիչների հետ։

 

Այս խորագրի վերջին նյութերը