Աշխարհ

29.03.2021 20:00


Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ վաղաժամկետ ընտրություններ չի պլանավորում

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ վաղաժամկետ ընտրություններ չի պլանավորում

Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում անցկացնել վաղաժամկետ ընտրություններ, ինչպես դա պահանջում Է ընդդիմությունը, քանի որ 2020 թվականի աշնանը կայացած քվեարկությունն օրինական Է ճանաչված: Մարտի 29-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով ընդդիմության հետ բանակցությունները քաղաքական ճգնաժամից դուրս գալու շուրջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վաղաժամկետ (խորհրդարանական) ընտրություններ երկրում (այժմ չեն անցկացվի): Մենք վերջացրեցինք այդ մասին խոսելը: Եվրամիության, ԱՄՆ-ի Սենատի, Պետական դեպարտամենտի, ԵԱՀԿ-ի Դեմոտկրատական ինստիտուտի և մարդու իրրավունքների բյուրոյի պաշտոնատար անձինք և ընդհանրապես ամբողջ աշխարհը ճանաչել են մեր (կայացած) ընտրությունները և շնորհավորել են մեզ: Ի՞նչ ընտրությունների մասին ենք դուք խոսում»,-ասել Է Ղարիբաշվիլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը