Թուրքիայում 1-ին թռիչքն է կատարել «Աքընջը» հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպը
Թուրքիայում առաջին թռիչքն է իրականացրել «Baykar Makina» ընկերության նախագծած «Աքընջը» (Akıncı) ծանր քաշային հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպը: Այս մասին հայտնել է վերոնշյալ ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը: Վերջինս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է։
Ըստ Բայրաքթարի՝ «Աքընջը» ԱԹՍ-ի 3-րդ նախատիպի օդային փորձարկումը հաջողությամբ է անցել: Իսկ ընդհանրապես «Աքընջը»-ի փորձարկումները սկսվել են 2019-ի դեկտեմբերից:
Աղբյուրի համաձայն՝ նախատեսվում է մինչև տարեվերջ Թուրքիայի բանակի օդուժը համալրել 6 միավոր «Աքընջը» հարձակողական անօդաչուներով:

«Աքընջը» հարձակողական ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը.
Թևերի բացվածքը՝ 20մ
Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 4500կգ
Օգտակար ներքին բեռնատարողությունը՝ 450կգ
Օգտակար արտաքին բեռնատարողությունը՝ 900կգ
Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 24ժ
Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 12կմ
«Աքընջը» ԱԹՍ-ն կարող է խոցել թե ցամաքային և թե օդային թիրախներ:
Աղբյուրը՝ ermenihaber.am