Տնտեսական

29.03.2021 13:25


Տավուշում կասեցվել է հացի արտադրամասի աշխատանքը. ՍԱՏՄ

Տավուշում կասեցվել է հացի արտադրամասի աշխատանքը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները «Բուլանժե» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Իջևան) իրականացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այստեղ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները:

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ հատվածներն առանձնացված չեն սննդամթերքի պահպանման հատվածից, կազմակերպության աշխատակիցների համար չկա հանդերձարան: Նաև՝ արտադրվող սննդամթերքի տեխնոլոգիական հրահանգները չեն համապատասխանել ՀՀ կառավարության կողմից հաստատված պահանջներին, իսկ առանց փաթեթավորման հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ։

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար տրվել է ժամկետ:

Այս խորագրի վերջին նյութերը