Լրահոս

29.03.2021 11:57


13 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 424 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

13 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 424 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մարտի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 424 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 190 741-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4358-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 590 է, ընդհանուր առողջացածներինը՝ 172 096, փաստացի բուժվողներինը՝ 14 287: Մեկ օրում արվել է 3978 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 842 817 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը