Լրահոս

29.03.2021 10:52


Արմավիրում Nissan Teana-ն բախվել է ծառերի, կոտրել դրանք և կողաշրջվել. 2 վիրավորներից մեկի ականջը կտրվել է

Արմավիրում Nissan Teana-ն բախվել է ծառերի, կոտրել դրանք և կողաշրջվել. 2 վիրավորներից մեկի ականջը կտրվել է

Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Վաչագան Աղաջանյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ-ին՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի, տապալել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վ. Աղաջանյանն ու ուղևոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Կարեն Վարպետյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվոմ է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հիվանդանոց տեղափոխվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ նրանցից մեկի ականջը կտրվել է։

Այս խորագրի վերջին նյութերը