Տանը մնալով ու ասելով, թե սրան ե՞րբ եք լարելու՝ դուք թուրքին չեք հեռացնում Հայաստանից. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Շատերն ասում են՝ երկար ժամանակ է՝ հանրահավաք չկար, բայց պայքարը որեւէ վայրկյան Հայաստանում չի դադարել. չի դադարել «Հայրենիքի փրկության շարժման» Դեմիրճյան փողոցի շտաբից մինչեւ ՀՀ վերջին գյուղը, դրա համար վարչապետի աթոռը զբաղեցնողը ոչ մի վայրկյան չի կարողացել հանգիստ ման գալ թե՛ Երեւանով, թե՛ Հայաստանի ողջ տարածքով: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Դեմիրճյանի փողոցում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով, ինչպես նախորդ շաբաթներում եղավ, երբ Նիկոլ Փաշինյանը գաղտնագողի, հետնամուտքերով է շենքեր մտնում, այդպես լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ նա նստած է վարչապետի աթոռին: «Բոլոր մեր այն հայրենակիցները, որոնք լռել են, շարունակում են մնալ տանը, բայց շարժման ղեկավարներին ասում են՝ երբ եք սրան լարելու, ասեմ՝ ամեն օր, երբ դուք դուրս չեք գալիս պայքարի ու մնում ենք տանը, ամեն օր թուրքը ավելի է մոտենում ձեր տանը: Մտածեք, նստում եք տանը, դուռը բացելու եք ու թուրքին դիմավորեք, ոտքի կանգնելն ամեն մեկի պարտքն է: Տանը մնալով ու ասելով, թե սրան ե՞րբ եք լարելու՝ դուք թուրքին չեք հեռացնում Հայաստանից»:
Մանուկյանը նշեց, որ պայքարող մարդը պետք է ամեն օր պայքարի, քանի որ միայն ամենօրյա պայքարով է հնարավոր հասնել այն նպատակին, որը «Հայրենիքի փրկության շարժումը» նոյեմբերի 11-ից հռչակել է:

Աղբյուրը՝ news.am