Լրահոս

28.03.2021 13:17


14 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 777 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

14 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 777 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մարտի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 777 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 190 317-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4345-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 603 է, ընդհանուր առողջացածներինը՝ 171 506, փաստացի բուժվողներինը՝ 14 466: Մեկ օրում արվել է 4927 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 838 839 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը