Սյունիքում Kia-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. կա 6 վիրավոր
Ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի բնակիչ, 39-ամյա Դավիթ Բ.-ն, Գորիս-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին, իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով, ենթարկվել է սահքի, դուրս եկել իր երթևեկելի ուղեմասից, հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելով, հայտնվել ձորում, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով վարորդ Դավիթ Բ.-ն, ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 14-ամյա Նանա Պ.-ն, 62-ամյա Լյուբա Պ.-ն, 34-ամյա Հերմինե Պ.-ն, 40-ամյա Ալինա Դ.-ն և 12-ամյա Հենրիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: