Քաղաքական

27.03.2021 09:12


Հ1-ի լրատվական կայքն արդեն նաև ադրբեջաներենով է սփռվում. ո՞ւմ համար

Հ1-ի լրատվական կայքն արդեն նաև ադրբեջաներենով է սփռվում. ո՞ւմ համար

Փաշինյանական իշխանությունների՝ հայ-ադրբեջանական «բարեկամության» ծիլերը արագորեն պտուղներ են տալիս: Երևի հողն է բավականին պարարտ:

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի կայքն արդեն բացի ռուսերենից և անգլերենից, սփռվում է նաև ադրբեջաներենով:

Նկատենք, հարկատուների գումարներից գոյացած պետական բյուջեից սնվող Հանրայինի լրատվական կայքը հանդես է գալիս նաև ադրբեջաներենով:

ՀՀ-ում պաշտոնապես ադրբեջանցիներ չեն ապրում. ուրեմն ո՞ւմ համար է ադրբեջաներեն հեռարձակվում Հ1-ի «Լուրերը»: Թե՞ ապրում են… հիմա…

Իսկ հնարավո՞ր է՝ իշխանությունները հեշտացնում են իրենց ադրբեջանցի «եղբայրների» գործը և մեր տեղական լուրերը միանգամից հասցնում են նրանց իրենց իսկ մայրենի լեզվով: Հո չե՞ն թողնելու՝ ադրբեջանցիները գումար ծախսեն:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը