Լրահոս

27.03.2021 08:51


Տավուշի մարզում 37-ամյա վարորդը, BMW-ով մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջվել է, վարորդը եղել է ոչ սթափ

Տավուշի մարզում 37-ամյա վարորդը, BMW-ով մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջվել է, վարորդը եղել է ոչ սթափ

Մարտի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում 30-ամյա Արմեն Հունանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ N զորամասի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հողաթմբերին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ուղևոր, 37-ամյա Անուշ Մ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է ոչ սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը