Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությանը մասնակցած ՍԴ բոլոր 8 դատավորները միաձայն կողմ են քվերարկել 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի «Իմ քայլի» կողմից դատավորներ ընտրված Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանն ու Երվանդ Խունդկարյանը, ինչպես նաև ՍԴ նախագահ դարձած Արման Դիլանյանը ևս կողմ քվերարկածների թվում են:
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցել նիստին, քանի որ նախկինում բազմիցս կարծիք է հայտնել գործի առնչությամբ: Ավելին, ըստ տեղեկությունների՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ու Վահե Գրիգորյանը համատեղ քննարկումների արդյունքում են ժամանակին որոշել հենց այս հոդվածով մեղադրանք առաջադրել երկրորդ նախագահին: