Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին ընկերական խաղում զիջեց Բելառուսին
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին ընկերական խաղի շրջանակներում հյուրընկալ էր Բելառուսի հավաքականին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին Բելառուսի ընտրանին տիրում էր նախաձեռնությանը: Ռաֆայել Նազարյանի սաները շեշտը դրել էին հակագրոհների վրա և մի քանի լավ հնարավորություն ուներ բացելու հանդիման հաշիվը, սակայն իր դիրքում էր Բելառուսի դարպասպահը:
Հադիպման 18-րդ րոպեին օգտվելով Հայաստանի հավաքականի պաշտպանների սխալից Բելառուսի ընտրանին առաջ անցավ հաշվի մեջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Վլադիսլավ Լոժկինը: Խաղակեսի վերջանամասում Հայաստանի Մ21 տարեկանների թիմը հիմնականում տիրում էր գնդակին: Առավելությունը գոլի վերածվեց 41-րդ րոպեին, երբ Սերոժ Թիթիզյանը ստանդարտ դիրքից գրավեց Բելառուսի դարպասը:
Երկրորդ կեսում թիմերի փոխանակվում էին գրոհներով և վտանգավոր պահերով: Խաղակեսի միջնամասում Նազարյանը միանգամից երեք փոփոխություն կատարեց` հնարավորություն տալով առաջին անգամ ընտրանի հրավիրված մի քանի ֆուտբոլիստների:
Հանդիպման վերջանամասում` 88-րդ րոպեին, Բելառուսն օգտագործեց արագ հակագրոհը և նորից առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Եգոր Բոգոմոլսկին:
Ի վերջո Հայաստանի հավաքականը զիջեց Բելառուսին 1:2 հաշվով: