Քաղաքական

26.03.2021 17:48


ՍԴ-ն ՔՕ 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչեց (տեսանյութ)

ՍԴ-ն ՔՕ 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչեց (տեսանյութ)

ՀՀ Սահմանադրական դատարանը՝ նախագահությամբ Արման Դիլանյանի, վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածի սահմանադրականության հարցով որոշումը՝ արձանագրելով, որ հոդվածը հակասում է Սահմանադրությանը։

«Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել Սահմանդրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»,-ՍԴ որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Ա. Դիլանյանը՝ ավելացնելով, որ սույն որոշումը վերջնական է ու ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել՝ կասեցնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռ․ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները, եւ կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով։

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը