Աշխարհ

26.03.2021 18:16


Եգիպտոսում 32 մարդ Է զոհվել գնացքների բախման հետևանքով

Եգիպտոսում 32 մարդ Է զոհվել գնացքների բախման հետևանքով

32 մարդ Է զոհվել եւ առնվազն 66-ը՝ տուժել մարտի 26-ին Եգիպտոսի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետեւանքով: Այս տվյալները հայտնում Է հանրապետության առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել Կահիրեից դեպի հարարվ՝ Սոհագի նահանգում: Բախման հետեւանքով երեք վագոն շրջվել Է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ պատահարի վայր Է ուղարկվել շտապ օգնության 36 ավտոմեքենա, որոնք տուժածներին տանում են մերձակա հիվանդանոցներ:

Եգիպտուսի գլխավոր դատախազությունը կարգադրել Է սկսել աղետի հետաքննություն, իսկ տրանսպորտի նախարար Քամել ալ Վազիրը՝ ձերբակալել երկու գնացքների մեքենավարներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը