ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնողը հանդիպել է ռեբրենդինգվող ահաբեկիչների հետ
Երեկվա լրահոսում ուշադրություն գրավեց պաշտոնական հաղորդագրությունը, որ ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնողը, որ հայտնի է Արմեն Սարգսյան անուն-ազգանունով, հանդիպել է «Ազգային-ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամների հետ:
Ովքեր դեռ չգիտեն, նշենք, որ սույն «բևեռը» հայ ոստիկանների սպանությամբ, բուժաշխատողների պատանդառությամբ ու բանկոմատի տրիվիալ թալանով ուղեկցված ահաբեկչական բնույթի գործողությունիրականացրած «ծռերն» են, որոնցից 10-ի վերաբերյալ մոտ մեկ ամիս առաջ դատավճիռ հրապարակվեց:
Բնական է, որ այդ ամենը նկատի ունենալով՝ հիշյալ հաղորդագրության հետ կապված ամենից հետաքրքրականը թվաց այն, որ ռեբրենդինգվող «ծռերի» հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնողը ողջ է մնացել, չի սպանվել: Համենայն դեպս, դրանից հետո ոչ մի հաղորդագրություն չի եղել Արմեն Սարգսյանին պատանդ վերցնելու, Բաղրամյան 26-ի դարպասները КрАЗ-ով ջարդելու և նախագահականի շենքը գրավելու, իսկ շենքի գլխավոր պաշտոնյային սպանելու մասին:
Դե, Արմեն Սարգսյանը խնդիր չունի, եթե որպես «պետության գլուխ», այդպես ցուցադրաբար հանդիպում է հակապետական մի խմբակի հետ, որի ներկայացուցիչներից ու հանդիպման ներկաներից մեկն էլ վերը նշված «ՊՊԾ գնդի գրավման և ոստիկանների սպանության» գործով անցած, ահաբեկչական բնույթի գործողությունն իրականացրած խմբի պարագլուխ և հիշյալ դատավճռով 7 տարի 4 ամսվա ազատազրկման դատապարտված Վարուժան Ավետիսյանն է:
Այստեղ արդեն հետաքրքիր է շատ բան: «7or.am»-ը մի շարք հրապարակումներով ու հիմնավորումներով արդեն բազմիցս նշել է այն մասին, որ ըստ էության թուրքական շահերի սպասարկման խնդիր ու նպատակ ունի այդ ռեբրենդինգվող ու որպես «ազգային-ժողովրդավարական բևեռ» ներկայացող խմբակը, որի ներկայացուցիչները բացեիբաց կամ անձամբ մասնակցել են կամ նույնքան բացահայտ արդարացրել են Հայաստանի դեմ իրականացված ահաբեկչությունն ու ոստիկանների սպանությունը:
Ի լրումն, սույն «բևեռը» (Սեֆիլյան, Ավետիսյան, Չուգասզյան, Խզմալյան, Պապյան և այլն) բացեիբաց հանդես է գալիս հայ-ռուսական հարաբերությունների դեմ, ավելի կոնկրետ՝ Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու պահանջներով, այդ ամենից բխող հետևանքներով հանդերձ: Արկածախնդրական ու, մեծ հաշվով, Հայաստանի պետական և ազգային շահերի դեմ նպատակաուղղված այս խմբակը հանդես է գալիս իր նպատակները «ուլտրա-ազգայնական» հռետորաբանությամբ փաթեթավորած:
Ինչ է ստացվում:
Թրքահպատակ նիկոլ փաշինի հլու կամակատար, եթե չասենք՝ հանցակից, համատեղության կարգով՝ մշուշապատ մի տերության շահերի սպասարկուի համարում ունեցող Արմեն Սարգսյանը, հանդես գալով Հայաստանի նախագահի ու «պետության գլխի» կարգավիճակով, ցուցադրաբար ընդունում է բացահայտորեն հակառուսական դիրքերից հանդես եկող, ահաբեկչական և սպանված հայ ոստիկանների արյունով թաթախված ձեռքերով «ազգային-ժողովրդավարական» բևեռիստներին: Սա, եթե կուզեք, շատ պարզ դեմարշ է Արցախի բեկորների և այդ բեկորների վրա շրջափակված Արցախի հայության անվտանգության միակ երաշխավոր դարձած Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը: Սա ՀՀ շահերի դեմ ուղղված բացահայտ քայլ է։
Հասկանալի է, որ սրանց նման ակտիվացումը որոշ չափով պայմանավորված է իրենց պաշտպանած ազգադավ-հողատուի հռչակած «արտահերթ ընտրությունների» պարագայով, բայց նաև կան խորքային ընդհանուր «գործեր», ինչպես թուրքական շահերը սպասարկելու, այնպես էլ՝ Հայաստանի պետականության վերջնական կործանման իրենց նպատակներն իրագործելու, ավելի ճիշտ՝ իրագործման ընթացքում իրենցից յուրաքանչյուրի անելիքները համադրելու առումներով: Բնականաբար, նման «մութ գործերը» նաև առանց նման «պաշտոնական հանդիպումների» կարող էին անել և անում են: Բայց այս դեպքում կարևոր էին Ռուսաստանի դեմ ուղղված դեմարշը, ինչպես նաև՝ Հայաստանի պետականության, ՀՀ ոստիկանության, հայ հասարակության պետականամետ հատվածի, հակադավաճանական քաղաքական ուժերի և գործիչների հանդեպ արհամարհանքի ցուցադրությունը:
ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնողը հանդիպել է ռեբրենդինգվող ահաբեկիչների հետ
Երեկվա լրահոսում ուշադրություն գրավեց պաշտոնական հաղորդագրությունը, որ ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնողը, որ հայտնի է Արմեն Սարգսյան անուն-ազգանունով, հանդիպել է «Ազգային-ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամների հետ:
Ովքեր դեռ չգիտեն, նշենք, որ սույն «բևեռը» հայ ոստիկանների սպանությամբ, բուժաշխատողների պատանդառությամբ ու բանկոմատի տրիվիալ թալանով ուղեկցված ահաբեկչական բնույթի գործողություն իրականացրած «ծռերն» են, որոնցից 10-ի վերաբերյալ մոտ մեկ ամիս առաջ դատավճիռ հրապարակվեց:

Արմեն Հակոբյան