Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցությունը բխում է անվտանգության ոլորտում առկա կարիքներից. Սերգեյ Կոպիրկին
Հայաստանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների միջև համագործակցությունը շատ սերտ ու ինտենսիվ է և լիովին արտացոլում է այն ռազմավարական, դաշնակցային բնույթը, որը կապում է մեր երկրները, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս համագործակցությունը բխում է անվտանգության ոլորտում այն իրողություններից ու կարիքներից, որոնք այսօր կան»,-ասաց Կոպիրկինը:
Հարցին, թե ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի այց նախատեսվո՞ւմ է Հայաստան, դեսպանը պատասխանեց, որ ինքը հստակ տեղեկատվություն չունի այդ մասին։