Քաղաքական

26.03.2021 12:53


Լավրովն ապրիլի 2-ին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ

Լավրովն ապրիլի 2-ին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ապրիլի 2-ին հանդիպելու է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ, այս մասին ուրբաթ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ի թիվս այլ հնարավոր հանդիպումների ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում, նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի շփումն Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ»,-ասել է նա:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը