Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսին
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը վերահաստատել է ԵԱՀԿ շրջանակներում ստանձնված բոլոր հանձնառությունները՝ անվտանգության բոլոր հարթություններում: Նա բարձր է գնահատել այդ հանձնառությունների կատարման գործում ԵԱՀԿ Երևանի գրասենյակի և այլ գործադիր կառույցների ներդրումը: ՀովիկԱբրահամյանն ընդգծել է, որ այդ կառույցները պետք է շարունակեն ուշադիր հետևել և արձագանքել Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության կարիքներին:
Խորհրդարանի նախագահն, անդրադառնալով ՀՀ ԱԺ և ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի միջեւ ստորագրվող Համագործակցության հուշագրին, այն գնահատել է որպես հաջող համագործակցության ևս մեկ օրինակ, որը թույլ է տալու հզորացնել խորհրդարանի կարողությունները:
Զրույցից հետո, ԱԺ նախագահ ՀովիկԱբրահամյանի ներկայությամբ Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ԱԺ աշխատակազմի ղեկավար ԳեղամՂարիբջանյանը և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար դեսպան ՍերգեյԿապինոսը ստորագրել են Համագործակցության հուշագիր:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսին
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը վերահաստատել է ԵԱՀԿ շրջանակներում ստանձնված բոլոր հանձնառությունները՝ անվտանգության բոլոր հարթություններում: Նա բարձր է գնահատել այդ հանձնառությունների կատարման գործում ԵԱՀԿ Երևանի գրասենյակի և այլ գործադիր կառույցների ներդրումը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ այդ կառույցները պետք է շարունակեն ուշադիր հետևել և արձագանքել Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության կարիքներին:
Խորհրդարանի նախագահն, անդրադառնալով ՀՀ ԱԺ և ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի միջեւ ստորագրվող Համագործակցության հուշագրին, այն գնահատել է որպես հաջող համագործակցության ևս մեկ օրինակ, որը թույլ է տալու հզորացնել խորհրդարանի կարողությունները:
Զրույցից հետո, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը ստորագրել են Համագործակցության հուշագիր: