Մեկնաբանություն

26.03.2021 10:33


Նիկոլի հաստիքային սուտասանը

Նիկոլի հաստիքային սուտասանը

Կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նոր նախարար նշանակեց։ Բիզնես դաշտում «քցողի» համբավ ունեցող Վահան Քերոբյանին։

Եթե Վահանը նույնիսկ «քցողի» համբավ չունենար, ապա միևնույն է նրա մասին միայն բացասական կարծիք կարելի է ունենալ, քանզի կապիտուլյացիայից հետո Նիկոլից պաշտոն ստացողը անհայրենիք պետք է լինի։

Ինչպես ցույց տվեց Վահանի նշանակմանը հաջորդած ժամանակահատվածը, Նիկոլը Վահանին շատ կոնկրետ նպատակով է նշանակել։ Հաստիքային ստախոսի դերակատարում է վերապահված նոր նախարարին։ Նա նաև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրվայության միջոցով դրախտի հասնելու մասին հեքիաթներ պետք է պատմի։ Այդ երկուսն էլ Վահանն անում է։

Վահանը խոստացել է տարեվերջին տնտեսական երկնիշ աճ ապահովել։ Նման բան հայտարարելու համար մարդ պետք է Նիկոլի նշանակած նախարար լինի։ Փաստորեն սուտասանն իր կողքը պետբյուջեի հաշվին մեկ այլ սուտասան է պահում։

Վահանը նշանակվելուն պես խոսել է երկնիշ աճից՝ դրանով իսկ մատնելով Նիկոլի թաքնված կոմպլեքսները Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին արձանագրված երկնիշ տնտեսական աճի տարիների մասով։

Նախորդ տարին փակել ենք մինուսով։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Այս տարի էլ վիճակը լավ չէ ու քանի Նիկոլը կա, չի կարող լավանալ։ Հայաստանը գոյատևում է պարտքի միջոցով։ Ներդրումներ չկան, սպառումը կրճատվել է, առևտուրը կրճատվել է, սպասումները բացասական են։

Նիկոլի վարչապետությունն ամեն վայրկյան նոր պատերազմ է խոստանում, այս անգամ Հայաստանի տարածքում։ Դա բնականաբար ներդրումների, բիզնեսի զարգացման համար խիստ անբարենպաստ մթնոլորտ է ձևավորում։

Հականերդրումային ու հակաբիզնես միջավայրի վրա ազդելու է անշուշտ Նիկոլի այն հայտարարությունը, որ հունիսի 20–ին լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եթե մինչև այդ նա մնա վարչապետի աթոռին, ապա առնվազն այդքան ժամանակ երկրում լինելու է ներդրումային զրո ցուցանիշ, քանզի նիկոլի դեպքում միայն հիմարը փող կդնի տնտեսության մեջ, բայց քանի որ փող ունեցողները հիմար չեն, ուստի առնվազն մինչև տարվա կես բիզնեսի ու տնտեսության համար անբարենպաստ դաշտ է լինելու։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է առանց սխալվելու պնդել, որ Էկոնոմիկայի նախարարի՝ երկնիշ տնտեսական աճի խոստումը բլեֆ է ու փուչիկ։

Բայց քանի դեռ սուտը ծախվում է և ոչխարներն արածում են այդ սուտը, սրանք շարունակելու են փչել և կերցնել ոչխարներին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը