Աշխարհ

26.03.2021 08:44


Գերմանիայի ազգային ընտրանու ճամբարում կորոնավիրուս է արձանագրվել

Գերմանիայի ազգային ընտրանու ճամբարում կորոնավիրուս է արձանագրվել

Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի ճամբարում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Կորոնավիրուսի թեստը պատասխանը դրական է եղել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Յոնաս Հոֆմանի մոտ: Այդ իսկ պատճառով Բունդեսմանշաֆթը մարտի 25-ի առավոտյան մարզում չի անցկացրել:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում Գերմանիայի հավաքականը մարտի 25-ին կմցրի Իսլանդիայի հետ: Նույն խմբում աշխարհի չեմպիոնների հետ ընդգրկված է նաև Հայաստանի, Ռումինիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտեշտեյնի հավաքականները:

Այս խորագրի վերջին նյութերը