Փաշինյանի «սրտի օլիգարխ» Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում
Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում:Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ գրանցման փաստաթղթերն արդեն Քաղավիացիայի կոմիտեում են գտնվում: Կառավարությունից հրահանգել են արագացված կարգով գրանցել ավիաընկերությունը:
Mediaport-ը վերջերս գրեց, որ Խաչատուր Սուքիասյանը գնել է նաև բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվող «Ռանօյլ» ընկերությունը և փորձում է մենաշնորհ հաստատել ոլորտում՝ հարկային տեռոր կազակերպելով մյուս ընկերություններ դեմ: Մեր հրապարակումից հետո Սուքիասյանի խոսնակը հաստատեց «Ռանօյլը» գնելու լուրը:
Ի դեպ, Խաչատուր Սուքիասյանը մարտի 1-ին Փաշինյանի անցկացրած հավաքի ժամանակ կանգնած էր բեմահարթակի առաջին շարքում: Մամուլն էլ գրեց, որ նա իր մոտ է կանչում Նիկոլ Փաշինյանին քննադատողներին և լռության դիմաց գործարք առաջարկում:
Փաշինյանի «սրտի օլիգարխ» Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում
Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում: Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ գրանցման փաստաթղթերն արդեն Քաղավիացիայի կոմիտեում են գտնվում: Կառավարությունից հրահանգել են արագացված կարգով գրանցել ավիաընկերությունը: