Լրահոս

25.03.2021 21:25


Երթևեկության փոփոխություն՝ Իսակովի պող.-Բաբաջանյան փող. հանգույցում

Երթևեկության փոփոխություն՝ Իսակովի պող.-Բաբաջանյան փող. հանգույցում
Հարգելի քաղաքացիներ,
տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ մարտի 26-ից մինչև հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Իսակովի պողոտա-Ա. Բաբաջանյան փողոց ճանապարհային հանգույցում կատարվելու է երթևեկության փոփոխություն: Մասնավորապես.
Փակվելու է Իսակովի-Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը,
Փակվելու է Ա. Բաբաջանյան փողոց-Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով):
Վարորդների առաջարկվում է օգտվել Ա. Բաբաջանյան-Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից:
Պատճառած անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը