Լրահոս

25.03.2021 16:07


Նոր Նորքի Սուրբ Ատվածածին եկեղեցու բակից տարել են լրագրողի արձանի ոտքերը

Նոր Նորքի Սուրբ Ատվածածին եկեղեցու բակից տարել են լրագրողի արձանի ոտքերը

Այսօր անհայտ անձինք կոտրել են մայրաքաղաքի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված լրագրողի արձանը։ Եկեղեցու սպասավոր, քահանա Տեր Աշոտ Սաֆարյանը չգիտի՝ տեղի ունեցածը գողությո՞ւն է, վանդալի՞զմ, թե՞ այլ մի բան։ Այսինքն՝ արձանը մասնատվել է, տարել են «լրագրողի» պղնձե ոտքերը և մեկ ձեռքը։

«Հիմա լրագրողի դե՞մ է ուղղված այդ արարքը, մետա՞ղ է իրենց պետք եղել, արձա՞ նն են ուզեցել պղծել, էդ հարցը ոստիկանության քննության հարցն է, մենք արձանագրում ենք փաստը»,-ասաց քահանան։

Արձանը եկեղեցու բակում տեղադրված է եղել 2015-ին։ «Լրագրողի գործունեությանն ու առաքելությանը նվիրված արձան էր, որի նպատակն էր՝ արժևորել լրագրողի գործունեությունը մեր կյանքում»,-ասաց Տեր Աշոտը։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը