«Կտեսնեք». Սերժ Սարգսյանը՝ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի դերակատարման մասին (տեսանյութ)
«Կտեսնեք»:Այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան Պանթեոնում լրագրողներին այսպես կարճ պատասխան տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, առաջիկա խորհրդրանական ընտրություններում իր դերակատարումն ինչպե՞ս է արտահայտվելու:
Նա չցանկացած այլ հարցերի պատասխանել՝ նշելով. «Կներեք, շտապում եմ»:
Լրագրողները մասնավորապես հարցեր ուղղեցին, թե կա՞ն անհաղթահարելի հակասություններ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ միասին չգնան ընտրությունների, արդյոք ՀՀԿ-ն կռաջադրվի ԱԺ արտահերթ ընտրություններում, արդյոք Սերժ Սարգսյանը կլինի վարչապետի թեկնածու:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 25-ին, ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան Պանթեոն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին:
Սերժ Սարգսյանին ուղեկցում էին Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոն Մարգարյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը,Վահրամ Բաղդասարյանը, Հայկ Մամիջանյանը, Սամվել Նիկոյանը, Հովհաննես Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը եւ այլ ՀՀԿ-կաններ:
Նշենք, որ Անդրանիկ Մարգարյանը վարչապետ է եղել 2000 թվականից մինչեւ 2007 թվականը: Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո վարչապետ է դարձել Սերժ Սարգսյանը:
«Կտեսնեք». Սերժ Սարգսյանը՝ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի դերակատարման մասին (տեսանյութ)
«Կտեսնեք»: Այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան Պանթեոնում լրագրողներին այսպես կարճ պատասխան տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, առաջիկա խորհրդրանական ընտրություններում իր դերակատարումն ինչպե՞ս է արտահայտվելու:
Նա չցանկացած այլ հարցերի պատասխանել՝ նշելով. «Կներեք, շտապում եմ»:
Լրագրողները մասնավորապես հարցեր ուղղեցին, թե կա՞ն անհաղթահարելի հակասություններ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ միասին չգնան ընտրությունների, արդյոք ՀՀԿ-ն կռաջադրվի ԱԺ արտահերթ ընտրություններում, արդյոք Սերժ Սարգսյանը կլինի վարչապետի թեկնածու:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 25-ին, ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան Պանթեոն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին:
Սերժ Սարգսյանին ուղեկցում էին Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոն Մարգարյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հայկ Մամիջանյանը, Սամվել Նիկոյանը, Հովհաննես Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը եւ այլ ՀՀԿ-կաններ: