Քաղաքական

25.03.2021 13:28


«Ոստիկանապետություն». Նիկոլ Փաշինյանն իր անվտանգությունն ապահովող ոստիկանների աշխատավարձը բարձրացրեց մինչև 97,5 %-ով

«Ոստիկանապետություն». Նիկոլ Փաշինյանն իր անվտանգությունն ապահովող ոստիկանների աշխատավարձը բարձրացրեց մինչև 97,5 %-ով

Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով որոշեց ավելացնել ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը: Այս մասին հայտնում է «Մեդիապորտը»:

«Ըստ այդմ, ՊՊԾ կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190.552 դրամից կդառնա 320․000 դրամ՝ 68,8 %-ով ավելի։ Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 402․181 դրամ՝ ներկայիս 198.565 դրամի փոխարեն՝ 97,5 %-ով ավելի և այլն։ Աշխատավարձերի բարձրացումը նախատեսված է ապրիլի 1-ից:

Ուշագրավ է, որ թոշակները, նպատեսները կամ ուսուցիչների աշխատավարձները բարձրացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը կրկնապատակում է այն ոստիկանների աշխավարձը, որոնց ավտոբուսներով հրահանգում է տանել իր տունը, կառավարության շենքը հսկելու, ինչպես նաև ընդդիմադիրներին բերման ենթարկելու համար»,-գրում է տելեգրամյան ալիքը:

Այս խորագրի վերջին նյութերը