Քաղաքական

25.03.2021 13:21


ԱԱԾ տնօրենը՝ Սուքիասյանի առանձնատանը. ի՞նչ են պատրաստվում զոհաբերել իշխանությունները

ԱԱԾ տնօրենը՝ Սուքիասյանի առանձնատանը. ի՞նչ են պատրաստվում զոհաբերել իշխանությունները

Yerkir.am-ին հասած տեղեկություններով՝ երկուշաբթի՝ մարտի 22-ին, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ Տիգրան Մեծ պողոտայում (հայտնի՝ որպես «Սիլաչի») գտնվող առանձնատուն է այցելել ԱԱԾ տնօրենը: Ի՞նչ ընդհանուր աղերս կարող են ունենալ գործարարն ու ԱԱԾ տնօրենը՝ տարօրինակ է միայն առաջին հայացքից: Իսկ թե ի՞նչն է եղել հանդիպման պատճառը կամ առանձնազրույցի թեման՝ առայժմ հայտնի չէ: Այդուհանդերձ, հաշվի առնելով գործարարի՝ վերջին շրջանի ակտիվությունն ու Փաշինյանի իշխանության համար առանցքային հենարան լինելու իրողությունը, հանդիպման փաստն առավել քան խոսուն է:

Փաստորեն, Սուքիասյանի՝ Փաշինյանի իշխանության համար ունեցած դերակատարությունն այնքան մեծ է, որ ոչ թե գործարարն է գնում ԱԱԾ տնօրենի մոտ, այլ հակառակը․ գործարարի սիրտն ում ցանկանում է՝ կանչում է իր մոտ:

Հիշեցնենք՝ Խաչատուր Սուքիասյանը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ցանկացած գնով բարեկամության հաստատման մոլի կողմնակից է: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Փաշինյանի իշխանությունը նաև Սուքիասյանի այս կամ այն ազդեցությամբ է Արցախի հարցում զոհաբերել ամեն ինչ՝ հույս ունենալով, որ դրանով թուրքերի հետ կհաստատվի այդքան բաղձալի բարեկամությունը, կապաշրջափակվեն ճանապարհները, կսկսվի «լավ կյանքի» շրջանը և այլն: Ըստ այդմ՝ ենթադրելի է, որ Սուքիասյանն ու ԱԱԾ տնօրենը, ՀՀ-ում նախատեսվող ընտրական գործընթացների ֆոնին, քննարկել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամության ճանապարհին ընկած խոչընդոտների շուտափույթ «վերացմանն» առնչվող հարցերը:

Թե ի՞նչ կզոհաբերվի այս ընթացքում՝ արդեն ենթադրելի է. Փաշինյանի իշխանության թուրքամետ վարքագիծը, Արցախի հարցում գրանցելով «հաջողություններ», ներկայումս շարունակվում է լայն թափով, և առաջիկայում միանգամայն սպասելի է, որ ՀՀ-ն պաշտոնապես հայտարարի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն ու հայկական պահանջատիրությունն արտաքին քաղաքական օրակարգից իսպառ հանելու մասին:

Այս խորագրի վերջին նյութերը