Երևանում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը ժամեր անց հիվանդանոցում մահացել է
Երեկ՝ մարտի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 46-ամյա Ք. Վիրաբյանը իր վարած Mercedes E 200 մակնիշի ավտոմեքենայով Շիրազի փողոցի թիվ 48 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 72-ամյա Ս. Հովհաննիսյանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետև օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ, իսկ ժամը 19։40-ի սահմաններում հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակացության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։