Մեկնաբանություն

25.03.2021 12:00


Փողերն ու իշխանությունը Նիկոլին, մնացածը՝ ձեզ

Փողերն ու իշխանությունը Նիկոլին, մնացածը՝ ձեզ

Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ ստախոս է և սերիական կեղծարար։

Նրա խոսքը միշտ հակառակ իմաստով է պետք հասկանալ։ Նա արել է բաներ, որոնք խոստացել էր չանել և չի արել բաներ, որոնք խոստացել էր անել։ Խաղաղություն էր քարոզում, պարտություն բերեց։ Ասում էր, որ հաղթելու ենք, հետո խայտառակ կապիտուլյացիա ստորագրեց։ Տնտեսության թռիչքաձև աճ էր խոստանում, բայց հակառակն ապահովեց։

Նիկոլը ամբոխավար է։ Նա օգտագործում է ամբոխին ու դեն նետում։ Հիմա նոր փուլ է սկսել։ Նա առերևույթ սկսել է քծնել ամբոխին, որին քծնողաբար «ժողովուրդ» է անվանում, թե բա ես ինձ վրա եմ վերցնում պատերազմում կրած պարտության պատասխանատվությունը, որպեսզի ժողովուրդն իրեն պարտված չկա։ Ասում է՝ ես պարտությունն ինձ վրա եմ վերցնում, որպեսզի ժողովուրդը հաղթի։ Սրանք, իհարկե, անհեթեթ մտքեր են, բայց ամբոխին այլ բան պետք չէ։ Ամբոխի կերակուրը անհեթեթությունն է։

Պարզ է, որ հաղթանակն ու պարտությունը զգալով չէ։ Համ էլ՝ Նիկոլը որպես «ադալժենի» է հայտարարում, որ պարտությունը կվերցնի իր վրա։ Իբր մեծ լավություն է անում։

Բայց չէ՞ որ պատասխանատվությունը վերցնելով չի։ Նիկոլն, իրոք, պատասխանատու և մեղավոր է պարտության համար, քանզի սկզբում տապալեց բանակցությունները, հետո սադրեց պատերազմ, իսկ պատերազմի ժամանակ էլ խայտառակ ձևով կառավարեց (չհաշված՝ դավաճանությունը)։

Նիկոլը հիմա ուզում է պահել աթոռը, որպեսզի իր պատասխանատվությունն ու մեղավորությունը կոնկրետ իրավաքաղաքական գնահատականի տեսք չստանան։ Նրա իրական կարգախոսն է՝ «Փողերն ու իշխանությունն ինձ, մնացածը՝ ձեզ»։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը