Պետական դավաճանության, լրտեսության համար կնախատեսվի նաև ցմահ ազատազրկում
Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն անցավ միաձայն՝ 112 կողմ ձայնով:
Նախագիծը ներկայացրել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը: Այսպիսով՝ գործող Քրեական օրենսգրքով պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, պատգամավորներն առաջարկում են այն փոխարինել 15-20 տարի ժամկետով՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկմամբ: Լրտեսության մասով պատժաչափը կսահմանվի 12-20 տարի կամ ցմահ:

Աղբյուրը՝ tert.am