Քաղաքական

25.03.2021 10:34


Ինչու են Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանքի անդամները Ռազմական ոստիկանության պահեստից մշտապես բենզին ստանում

Ինչու են Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանքի անդամները Ռազմական ոստիկանության պահեստից մշտապես բենզին ստանում

Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանքի անդամները Ռազմական ոստիկանության պահեստից մշտապես բենզին են ստանում: Այս մասին հայտնում է Dejavu թելեգրամյան ալիքը:

«Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի համար Ռազմական ոստիկանությունը շարունակում է լինել անձնական օգտագործման պետական կառույց: Նա այս կառույցի ղեկավար է նշանակել իր վաղեմի ընկեր Աշոտ Զաքարանին և իրեն տերուտիրական է զգում:

Ի դեպ, Աշոտ Զաքարյանի հետ ներկայումս ՌՈ-ն թալանող Անդրանիկ Քոչարյանը 1988-ի երկրաշարժից հետո էլ Շիրակի մարզն էր թալանում: Ըստ էության այս դուետը պետական միջոցների մսխման գործին հրաշալի է տիրապետում և երկարամյա փորձ ունեն:

ARMINSIDER ալիքի աղբյուրները տեղեկացնում են, որ Աշոտ Զաքարյանի ՌՈ պետ նշանակվելուց հետո Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները իրենց մեքենաների համար բենզին չեն գնում: Աշոտ Զաքարյանի հրահանգով նրանք ՌՈ Երևանի պահեստից ցանկացած ժամանակ իրենց սրտի ուզած չափով բենզին են վերցնում:

Ի դեպ պատերազմի օրերին էլ ՌՈ բենզինը պետք է եղել Անդրանիկ Քոչարյանին Արցախում իր և ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանի համատեղ խոզաբուծարանի խոզերին կեր հասցնելու համար»:

Այս խորագրի վերջին նյութերը