«Սևանա լճի մասին» օրենքը կարող է փոփոխությա՞ն ենթարկվել
S.O.S. Սևան նախաձեռնողների խումբը ենթադրում է, որ «GeoProMining» ընկերության կողմից Սևանի ավազանում՝ ոսկու վերամշակման ձեռնարկության (Սոտքի հանքավայրի) կառուցման նախագծին առնչվող գործընթացը տեղափոխվել է նեղ քաղաքական որոշումների դաշտ և չի բացառվում, որ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, որն արգելում է հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը Սևանի ավազանում, կարող է փոփոխության ենթարկվել։
S.O.S. Սևան նախաձեռնողների խումբն ահազանգում է, որ գլխավոր վտանգներից մեկը հանքանյութի վերամշակումից հետո դատարկ ապարների կուտակումն է, որոնց ծավալները կարող են հասնել 300 մլն. տոննայի։ Մասնագետները նշում են, որ տոքսիկ բաղադրությամբ այդ նյութերը մթնոլորտային տեղումների և քամիների հետ կարող են ներթափանցել ստորգետնյա և գրունտային ջրերի մեջ, ապա դրանց միջոցով՝ Սևան։
Նրանց նաև անհանգստացնում է, որ Սոտքում ոսկու վերամշակման ձեռնարկության տեղադրման դեպքում հազարավոր կգ.-ների հասնող ցիանային աղերի տեղափոխումը կատարվելու է «Սևան» ազգային պարկի միջով։ Սոտքը նաև սահմանակից է Քարվաճառին և նախաձեռնող խմբի անդամները մտավախություն ունեն, որ «նոր վտանգավոր օբյեկտի հայտնվելը կարող է դառնալ քաղաքական սպեկուլյացիայի պատճառ, ինչպես նաև ռազմավարական գործողությունների, հրաձգության, ահաբեկչության թեժ կետ»։