ԱԺ մուտք գործած երիտասարդին ինքնասպանության հասցնելու գործով վարույթը կասեցվել է
Նոյեմբերի 9–ի կապիտուլյացիոն համաձայանգրի հրապարակումից հետո Ազգային ժողովի շենք մուտք գործած և ԱԺ փոխխոսնակի աթոռին լուսանկարված 27–ամյա Գառնիկ Պետրոսյանի՝ Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունության վերահսկողության վարչության պետ Վ. Մեսրոպյանը։
Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող ՀՀ ՔՕ 110–րդ հոդվածի 1–ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է նախորդ շաբաթ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետի՝ գործով որպես մեղադրյալ ներգրավվող անձի՝ հայտնի չլինելու հիմքով։
Քննչական կոմիտեի պաշտոնյան միաժամանակ տեղեկացրել է, որ քննության ներկա փուլում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա և տուժող Գ. Պետրոսյանի կողմից ինքնասպանություն գործելու շարժառիթը պարզված չէ։
NEWS.am–ը Քննչական կոմիտեից փորձել էր ճշտել՝ արդյոք քննության առարկա դարձե՞լ է ԱԱԾ դեպարտամենտում քննվող մեկ այլ գործի շրջանակներում հարցաքննության ժամանակ ԱԱԾ ծառայողների կողմից Գ. Պետրոսյանի նկատմամբ ենթադրյալ սպառնալիքներ և ճնշումներ գործադրելու հանգամանքը, եթե այո, ի՞նչ է պարզվել։
Միաժամանակ հետաքրքրվել էինք, արդյոք գործի շրջանակներում հարցաքննվել են նախքան ենթադրյալ ինքնասպանության դեպքը Գ. Պետրոսյանին մեղադրյալի կարգավիճակում հարցաքննած ԱԱԾ ծառայողները, եթե այո՝ դատավարական ի՞նչ կարգավիճակով։ Այս հարցերի առնչությամբ ՔԿ–ն հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով, որ դրանք հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներ են։
Նշենք, որ Գառնիկ Պետրոսյանը կամրջից ցած էր նետվել ԱԺ շենքը զավթելու գործով իրեն մեղադրանք առաջադրելու օրը՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 22:04-ի սահմաններում՝ ԱԱԾ–ում հարցաքննությունից մեկ ժամ անց։
Ինքնասպանության դեպքից օրեր անց՝ նոյեմբերի 18–ին, դատախազությունը շտապել էր հայտարարել, որ Գ. Պետրոսյանը նախկինում ևս ինքնասպանության փորձ է արել՝ դեղահաբ խմելու միջոցով։ Խոսքը 11 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ դեպքի մասին է, որը տուժողն անհայտ պատճառներով խոստովանել էր հենց ԱԱԾ ծառայողներին։
Դատախազությունը, հենվելով ԱԱԾ–ում տուժողի տված ցուցմունքի վրա, ինքնասպանության դեպքի բացահայտման սլաքներն ուղղել էր այն պարզ կանխավարկածի վրա, որ տուժողը նախկինում ևս հակված է եղել կյանքին վերջ տալուն՝ այդպիսով, ըստ էության, կանխորոշելով գործի ելքը։
Մինչդեռ քննության հենց սկզբից ԱԱԾ ծառայողներն առնվազն կասկածյալի կարգավիճակով պետք է հայտնվեին դատախազության և քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում։ Գործով քննիչները դատախազական պատշաճ հսկողության ներքո առնվազն պետք է պարզեին, թե ինչ պայմաններում է իրականացվել Պետրոսյանի հարցաքննությունը, արդյոք հնչեցված հարցերը կարող էին պատճառ դառնալ մեղադրյալի մոտ՝ վախի մթնոլորտի ձևավորմանը, արդյոք հարցաքննության արդյունքում կարող էր խախտվել մեղադրյալի՝ հոգեկան հավասարակշռությունը և այլ կարևոր հարցեր։
Հիշեցնենք, որ պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության հրապարակումից հետո զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2020 թ. նոյեմբերի 10-ին Գ. Պետրոսյանը ձերբակալվել էր, իսկ նոյեմբերի 13-ին նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի միաժամանակ երեք հոդվածների հատկանիշներով, իսկ ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո ազատ արձակվել։ Նույն օրը երեկոյան երիտասարդի դին հայտնաբերվել էր Կիևյան կամրջի տակ։