Աշխարհ

24.03.2021 21:45


Ծնվել է Մեծ Բրիտանիայի թագուհու տասներորդ ծոռը

Ծնվել է Մեծ Բրիտանիայի թագուհու տասներորդ ծոռը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին տասներորդ անգամ նախատատ Է դարձել: Մարտի 24-ին Նորին Մեծության թոռնուհի Զարա Թինդալի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել Է, որ կիրակի օրը՝ մարտի 21-ին, նա որդի Է ունեցել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զարա և Մայք Թինդալներն ուրախ են հայտարարելու երրորդ երեխայի՝ Լուկաս Ֆիլիպ Թինդալնի ծնվելու մասին»,-ասված Է հաղորդագրության մեջ, որի տեքստը մեջբերում Է PA գործակալությունը:

Նորածինի քաշը 3,7 կիլոգրամ Է: Մեծ Բրիտանիայի արքայադուստր Աննայի դուստր Զարա Ֆիլիպսը 2011 թվականի հուլիսին ամուսնացել Է ռեգբիստ Մայք Թինդալի հետ, որը երեք տարի անց ավարտել Է կարիերան:

39-ամյա Զարա Թինդալը շարունակում Է պրոֆեսինալ զբաղմունքը ձիասպորտով: 2012 թվականին նա արծաթե մեդալ Է նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերում: 2013 թվականին Թինդալների ընտանիքում ծնել Է առաջին դուստրը, իսկ 2018 թվականին՝ երկրորդը:

Նրանց երրորդ երեխան կդառնա 22-րդը գահաժառանգման հերթում: Փետրվարին երեխա Է ունեցել Եղիսաբեթ Բ-ի մյուս թոռնուհին՝ արքայադուստր Եվգենիա Յորքցին, որը 2018 թվականին ամուսնացել Է բրիտանացի արիստոկրատ և գինու առևտրական Ջեք Բրուքսբենքի հետ:

Այդ տարվա ամռանը երկրորդ երեխան Է ծնվել նաև արքայազն Հարրիի և նրա տիկին Մեգան Մարքլի ընտանիքում: Վերջերս ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում զույգը հայտնել Է, որ դստր զավակ Է ունենալու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը