ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Արսեն Մկրտչյանին
ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Արսեն Մկրտչյանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ քվեատուփում առկա 102 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել 4-ը:
Արմեն Հայկյանցը ստացել է 11 «կողմ» ձայն, Արսեն Մկրտչյանը՝ 87:
Սա ընտրության երկրորդ փուլն էր: Առաջին փուլով քվեարկությամբ ԱԺ-ն դատավոր չէր ընտրել: Այսպիսով, երկրորդ փուլին մասնակցում էին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:
Ընտրության առաջին փուլում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼիլիթՄակունցը հայտնել էր, որ խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը: Մակունցը նշել էր, որ այդպիսով իրենց քաղաքական արձագանքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը, թեկնածուների նկատմամբ խորին ակնածանք ունեն:
ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Արսեն Մկրտչյանին
ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Արսեն Մկրտչյանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ քվեատուփում առկա 102 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել 4-ը:
Արմեն Հայկյանցը ստացել է 11 «կողմ» ձայն, Արսեն Մկրտչյանը՝ 87:
Սա ընտրության երկրորդ փուլն էր: Առաջին փուլով քվեարկությամբ ԱԺ-ն դատավոր չէր ընտրել: Այսպիսով, երկրորդ փուլին մասնակցում էին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:
Ընտրության առաջին փուլում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը: Մակունցը նշել էր, որ այդպիսով իրենց քաղաքական արձագանքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը, թեկնածուների նկատմամբ խորին ակնածանք ունեն: