Ռուս-վրացական սահմանին կուտակված բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. թուրք վարորդը սպանել է հային. լրատվամիջոցներ
Ռուս-վրացական սահմանի մոտ՝ Խաչի լեռնանցքի շրջանում, ծեծկտուք է տեղի ունեցել, որի հետևանքով բեռնատար ավտոմեքենաներից մեկի վարորդը սպանել է մյուսի վարորդին:
Այս մասին տեղեկացնում է 360tv.ru-ն՝ հայտնելով, որ մի քանի հարյուր բեռնատար կուտակվել է Ռուսաստանի և Վրաստանի սահմանին, որն այժմ փակ է ձյունահյուսի վտանգի պատճառով:
Աղբյուրի տվյալներով՝ կռվի ժամանակ ծագումով թուրք վարորդը սպանել է հայ վարորդին: Դեպքի վայր են մեկնել վրացի քննիչները: Նախնական տվյալների համաձայն՝ կռվի մասնակիցները ո՛չ Ռուսաստանից են եղել, ո՛չ էլ Վրաստանից:

Աղբյուրը՝ tert.am