Փաշինյանը հենց տեսնի իր շանսերը գոհացուցիչ չեն, կասի՝ կորոնավիրուս է, ոչ մի ընտրություն. Գևորգ Պետրոսյան
Այո, ես դեմ եմ արտահերթ ընտրություններին, որովհետև նա, ով ձախողել է պետության գործերն ու պատերազմը, թող ինքը հրաժարական տա ու հեռանա, ոչ թե մի բան էլ ինքնագլուխ ընտրությունների օր հայտարարի: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Առանց հրաժարականի ի՞նչ ընտրության մասին է խոսքը: Թող նա բարի լիներ հայտարարեր հրաժարականի օրը, եթե չի խաբում: Շատ տարածված կարծիք կա, որ այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խաբել ժողովրդին: Թող բարի լիներ հայտարարեր իր հրժարականի օրը, նոր այդտեղից հաշվարկ արվեր, թե երբ են սպասվում արտահերթ ընտրությունները: Ոչ թե սկզբում հայտարարել ընտրությունների օրը՝ թքելով նախագահի ինստիտուտի ճակատին, հետո ասել՝ էսինչ օրը պատրաստվում է հրաժարական տալ: Ինչու ինքը հայտարարեց ընտրությունները հունիսի 20-ին: Հիմա ինքը մարզերում ման է գալիս, ուզում է չափի իր շանսերն ինչքան են, հետո հենց տեսնի շանսերը գոհացուցիչ չեն, շուռ գա ասի՝ կորոնավիրուս է, ոչ մի ընտրություն էլ չենք անում: Այս իշխանությունը ընտրությունը սարքել է թաշկինակ իր համար, երբ պետք է, կասի՝ կօգտագործենք, երբ պետք է՝ չենք օգտագործի: Դրա վառ օրինակը նախորդ տարի սահմանադրական հանրաքվեի վիժեցումն էր»,-հայտարարեց պատգամավորը:

Աղբյուրը՝ news.am