Լրահոս

24.03.2021 12:12


Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի դպրոցը հրդեհվել է․ այրվել է տանիքն ու մեկ դասասենյակ

Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի դպրոցը հրդեհվել է․ այրվել է տանիքն ու մեկ դասասենյակ

Մարտի 24-ին, ժամը 06:27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ավազան գյուղում այրվում է դպրոցի տանիքը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:45-ին, մարվել՝ 09:38-ին: Այրվել է դպրոցի տանիքը (մոտ 50 քմ) և մեկ դասասենյակ (մոտ 25 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը