Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի
Ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Խաչատրյանը պահանջել է 26.02.2021 թ. և 15.03.2021 թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա հրամաններն անվավեր ճանաչել, պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:
Որպես ածանցյալ պահանջ էլ Տիրան Խաչատրյանը պահանջել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ . ընդունված թիվ 830-Ա հրամանը վերացնել:
Հայցը մակագրվել է դատավոր Դանիել Դանիելյանին:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը թողնվել է ՀՀ ՊՆ կադրերի տրամադրության տակ:
Նշենք, որ Տիրան Խաչատրյանը ևս մեկ հայց էլ ներկայացրել է ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ դատարանից պահանջելով «Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» ՀՀ նախագահի 24.02.2021 թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել: