Աշխարհ

24.03.2021 11:32


Վրաստանում սպասում են կորոնավիրուսի երրորդ ալիքին

Վրաստանում սպասում են կորոնավիրուսի երրորդ ալիքին

Առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն չի բացառել Վրաստանում համաճարակի երրորդ ալիքի սկսվելը։

Նախարարի խոսքով, երրորդ ալիքից կարելի է խուսափել, եթե բնակչությունը հետևի խորհուրդներին:

«Ինչ վերաբերում է երրորդ ալիքին, ապա այն սպասելի է, և բոլոր ցուցանիշերը մեզ հիմք են տալիս ենթադրել, որ բոլոր այն միջոցները, որոնք հայտնի են բնակչությանը, պետք է զգալի խստացնել: Ես առաջին հերթին ի նկատի ունեմ դիմակների օգտագործումը, հեռավորության պահպանումը և անձնական հիգիենային հետևելը: Ես չեմ բացառում, որ սահմանափակումները նորից կմտցվեն, քանի որ դրանք արդյունավետ միջոց են, բայց ես խորապես հավատում եմ, որ մեր բնակչությունն առողջ բանականություն և հասարակական պատասխանատվություն կցուցաբերի և կհետևի համաճարակաբանների և մասնագետների խորհուրդներին»,-հայտարարել է Տիկարաձեն:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը