Արարատի մարզում 28-ամյա վարորդը Volkswagen-ով հայտնվել է ձորակում. կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 12։00-ի սահմաններում Սուրենավան գյուղի բնակիչ՝ 28-ամյա Նարեկ Վարդանյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Սուրենավան գյուղի հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում առկա փոքր ձորակում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ն. Վարդանյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արարատ» բժշկական կենտրոն։