Լրահոս

24.03.2021 08:42


Շղթայական ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են 2 Mercedes, Ford Focus-ն ու ВАЗ 21099-ը

Շղթայական ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են 2 Mercedes, Ford Focus-ն ու ВАЗ 21099-ը

Մարտի 23-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Երեքնուկ» կամրջի վրա, բախվել են 2 Mercedes, Ford Focus, և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նշված դասակում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը նշել է, որ վթարի հետևանքով ավտոմեքենաներից Ford-ը մտել էր 99-ի տակ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը